ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • ՀՀ վարչապետը որոշեց

    ՀՀ վարչապետը որոշեց

    17.05.2014| 21:54
    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

    17.05.2014| 21:53
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի ունեցած հողային փլվածքի պատճառով ճանապարհը, նախնական տվյալներով, փակ կլինի ևս մի քանի օր:
  • Գագիկ Ծառուկյանի դեմարշը

    Գագիկ Ծառուկյանի դեմարշը

    17.05.2014| 21:45
    «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված կարճ հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատանքները ոչ իշխանական քառյակի կազմում, և կուսակցության վերջին համագումարում իր առաջ քաշած բոլոր սկզբունքները ուժի մեջ են։
  • Կրակոցներ Երևանի Վարդանանց փողոցում

    Կրակոցներ Երևանի Վարդանանց փողոցում

    17.05.2014| 17:40
    Մայիսի 17-ին՝ ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
  • Ձևավորում են այլընտրանքային կառավարություն

    Ձևավորում են այլընտրանքային կառավարություն

    17.05.2014| 13:58
    Ազատության հրապարակում ուրբաթ օրը անցկացված հանրահավաքի ժամանակ «Նախախորհրդարանը» հայտարարել է նոր, այլընտրանքային կառավարության ձևավորման մասին։
  • «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանային գիշերը»

    «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանային գիշերը»

    17.05.2014| 13:15
    Մայիսի 17-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը (ԳԱԿ) համաշխարհային թանգարանային համայնքի հետ տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00-ից մինչև 24:00:
  • ՀՀԿ-ն համագումար է հրավիրելու

    ՀՀԿ-ն համագումար է հրավիրելու

    17.05.2014| 13:13
    Մայիսի 24-ին կկայանա ՀՀԿ համագումարը, որին նախատեսված չէ հրավիրել որևէ քաղաքական ուժի կամ գործչի:
  • Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը և Ղարաբաղը մեկ տարածք են լինելու»

    Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը և Ղարաբաղը մեկ տարածք են լինելու»

    17.05.2014| 13:11
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բաժանում Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը:
  • Էդուարդ Շարմազանով. «Չկա նման բան»

    Էդուարդ Շարմազանով. «Չկա նման բան»

    17.05.2014| 13:10
    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ չի կարող տեղադրվել, չկա նման բան»:
  • Հովիկ Աբրահամյան․ «Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը»

    Հովիկ Աբրահամյան․ «Կառավարությունն աջակցելու է ՓՄՁ-ների զարգացմանը»

    17.05.2014| 13:07
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: